Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայե՞րն են Բաքվում հանրահավաք կազմակերպում

Հայե՞րն են Բաքվում հանրահավաք կազմակերպում
31.05.2015 | 13:37

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը «հայերի ձեռքն» է տեսել Բաքվում կայացած ընդդիմության հանրահավաքում: «Նրանք գումար են վերցնում հայկական լոբբիի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից և նմանատիպ պիկետներ են կազմակերպում։ Պիկետում բացի կազմակերպիչների հարազատներից և մի քանի հատուկ վարժեցված մարդկանցից ուրիշ ոչ ոք չկա։ Սովորական թերթի ընթերցողն անգամ ավելի բարձր մակարդակ ունի, քան այդ հավաքի մասնակիցները։ Հանրահավաքներին ոչ ոք ելույթ չի ունենում, իսկ եթե նույնիսկ ելույթ են ունենում, կրկնում են նույնը 20 տարի շարունակ։ Նրանց ստին ոչ ոք չի հավատում, դրա համար էլ նրանց հանրահավաքներին ոչ ոք չի գալիս։ Խելագար պետք է լինես նրանց հետևից գնալու համար»,- հայտարարել է Սիյավուշ Նովրուզովը։ Բաքվի հանրահավաքում պահանջներ են հնչել քաղբանտարկյալներին ազատ արձակելու, երկրի տնտեսությունը կայունացնելու և բանակում խաղաղ պայմաններում զոհված բազմաթիվ զինծառայողների գործերը հետաքննելու վերաբերյալ։ Հանրահավաքին, որը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, մասնակցել է մի քանի հարյուր մարդ։

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ